«Արեւմուտքը խնդիր լուծող էր, թող Կիպրոսի հարցը լուծեր»․ Էդուարդ Շարմազանով


«Արեւմուտքը խնդիր լուծող էր, թող Կիպրոսի հարցը լուծեր»․ Էդուարդ Շարմազանով
Հուլիս 20 19:04 2021

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցից հետո մեր երկրում ակտիվացել են պրոարեւմտյան տրամադրությունները,թե Եվրոպան կամ մեծ հաշվով Արեւմուտքը մեզ կսատարեն։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել

Արեւմուտքը խնդիր լուծող էր,թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր, որի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում։

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցից հետո մեր երկրում ակտիվացել են պրոարեւմտյան տրամադրությունները,թե Եվրոպան կամ մեծ հաշվով Արեւմուտքը մեզ կսատարեն ։

Նախ նշեմ,որ եթե ԵՄ-ն խնդիր լուծող էր,թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր,որի տարածքի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում։

Եվ երկրորդ,նախօրեին Էրդողանը հայտարարել է,որ պատրաստ է Աֆղանստանում սատարել ԱՄՆ-ին ու NATO-ին։

Հետեւաբար Թուրքիա- Արեւմուտք ընդհանուր շահերի ոչ թե բախում,այլ համադրում պետք է սպասել ու սին հույսեր չկապել Արեւմուտքից գործուղված «փրկիչների» հետ։

Հ.Գ. Մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը ,բացի մեզնից,այլ նախ եւ առաջ մենք ,եւ մեր փրկությունն էլ մեր մեջ պետք է փնտրել։