Ադրբեջանցիները Շուռնուխում ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում


Ադրբեջանցիները Շուռնուխում ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում
Հուլիս 20 22:38 2021

Ադրբեջանցի զինվորականներն ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որտեղ հիմա նրանք են գտնվում։ Այս մասին հայտնում է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Իրենց վերահսկողության տակ մնացած հատվածում «բոքսեր» են տեղադրում, մի բարձունք ունենք, դրա վրա «պոստ» են տեղադրում», - ասաց Արշակյանը:

Գյուղապետը վստահ է, որ այդ ամենը հենց այնպես տեղի չի ունենում, և Ադրբեջանն ինչ–որ բանի է պատրաստվում։

 
 

«Փոքր երեխան էլ հասկանում է, որ ինչ-որ բանի են նախապատրաստվում», - ասաց Արշակյանը:

Նրա խոսքով՝ ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում (7-8 մեքենա) Շուռնուխի մոտ գտնվող գյուղի տարածք։