Հանգստացողներց մեկը 33-ամյա կնոջը հրել ու գցել է «Գետափ» հանգստյան գոտու լողավազանը. կինը մահացել է


Հանգստացողներց մեկը 33-ամյա կնոջը հրել ու գցել է «Գետափ» հանգստյան գոտու լողավազանը. կինը մահացել է
Հուլիս 19 22:38 2021

Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 17:40-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության բժիշկների խումբը «կլինիկական մահ, բիոլոգիական մահ» ախտորոշմամբ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, որը մահացել է, Երեւան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ելենա Ս.-ն էր:  

Պարզվել է, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ելենա Ս.-ն գտնվելիս է եղել Կոտայքի մարզի Արզնի ձորում գործող «Գետափ» հանգստյան գոտում, որտեղ լողավազանում լողանալիս է եղել, երբ՝ նախնական տեղեկությունների, հանգստացողներց մեկը նրան ոչ միտումնավոր հրել, գցել է լողավազանի մեջ, որի հետեւանքով էլ նրա ինքնազգացողությունը վատացել է:  



loading...