Հայտնի է, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել պատգամավորական մանդատից


Հայտնի է, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել պատգամավորական մանդատից
Հուլիս 19 21:37 2021

Այսօր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը:

«Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։

Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու»,-նշել է Քոչարյանը՝ պարզաբանելով իր որոշումը:

 

 
 

 



loading...