Այսօր ԱԳ նախարար չունենք, ի՞նչ է սա նշանակում, մենք այդքան ցածր ազգ ե՞նք.Լուսինե Թոփուզյան


Այսօր ԱԳ նախարար չունենք, ի՞նչ է սա նշանակում, մենք այդքան ցածր ազգ ե՞նք.Լուսինե Թոփուզյան
Հունիս 18 19:42 2021

Նա, ով հայրենիքի համար մեծ գործ կարող է անել, նրա կողմնակիցը պետք է լինել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց լրագրող, հասարակական գործիչ Լուսինե Թոփուզյանը, որը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքին:

«Ես ուզում եմ, որ իմ հայրենիքն անսասան մնա, և՛ռազմավարությունը, և՛ հայրենասիրական գաղափարները կարողանան ճիշտ ներկայացնել աշխարհին: Մենք շատ փորձությունների միջով անցանք, հիմա էլ լացուկոծի մեջ ենք: Այսօր Շուշին թուրքի վերահսկողության տակ է, պետք է Շուշին ետ բերել, այն հայկական քաղաք է: Այսօր ԱԳ նախարար չունենք, տեղակալներ չունենք, ի՞նչ է սա նշանակում, մենք այդքան ցածր ազգ ե՞նք:Պետք է մեր ձայնը տանք նրան, ով ուժեղ կպահի մեր երկիրը: Պետք է հզորանանք, իսկ այդ հզոր ուժը Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել »,-ասաց Լուսինե Թոփուզյանը:



loading...