Եվս մեկ ադրբեջանցի զինծառայող է խեղդվել


Եվս մեկ ադրբեջանցի զինծառայող է խեղդվել
Հունիս 18 18:20 2021

Հուլիսի 18-ին Ադրբեջանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող շարքային Աքբարով Նիջաթ Էյնուլլա օղլուն (Əkbərov Nicat Eynulla oğlu) Քաշաթաղի ուղղությամբ ջրում խեղդվել է։

Այս մասին Razm.info-ն տեղեկանում է ադրբեջանական սոցցանցերից։ Նշվում է, որ ժամկետայինը ծնվել էր 2001 թվականին Ադրբեջանի Իսմայիլլի շրջանում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 17-ին, Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող կապիտան Ֆարզալիև Իլհամ Ալլահվերդի օղլուն (Fərzəliyev İlham Allahverdi oğlu)։



loading...