Սուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից հիվանդանոց տեղափոխված տղան կոմայի մեջ է, ունի գանգուղեղային տրավմա


Սուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից հիվանդանոց տեղափոխված տղան կոմայի մեջ է, ունի  գանգուղեղային տրավմա
Հունիս 17 13:22 2021

Երեկ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Հարվածի հետևանքով մեքենայում գտնվող 14-ամյա անչափահաս երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։

Սուրեն Պապիկյանը գտնվել է մեքենայի մեջ, նրա հետ մեքենայում գտնվողները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները, ոստիկանությունն էլ ամեն ինչ անում է վթաը կոծկելու համար։ 

 

Armday.am- ը Զրուցեցել է «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանի հետ, որն ասաց՝ երեխան իրենց մոտ է տեղափոխվել դեռ երեկ, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. «Երեխան ունի զուգակցված վնասվածքներ՝ դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի և թոքերի սալջարդ, ողերի և կոնքի ոսկորների կոտրվածք, անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները կատարվել են, երեխան վիրահատվել է: Այս պահին երեխան գտնվում է վերականդանացման բաժանմունքում: Վիճակումը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասաց նա:



loading...