Բերձորում երկու ադրբեջանցի սահմանապահ է մահացել


Բերձորում երկու ադրբեջանցի սահմանապահ է մահացել
Հունիս 16 21:38 2021

Բերձորում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում երկու ադրբեջանցի սահմանապահ է զոհվել: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել «Կուբաթլու» հատուկ սահմանային ստորաբաժանման սպասարկման տարածքում:

Զինծառայողներին տեղափոխող բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և մեքենան ընկել է կիրճը:

Մահացել են ավագ լեյտենանտ Էլմադդին Նասիբովը և ենթասպա Քամալ Քամալլին: