Եթե խորհրդարանում որևէ մեկը մեծամասնություն չունենա՝ ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելու. Առաջին նախագահը՝ Երկրորդ և Երրորդ նախագահների հետ համագործակցության մասին


Եթե խորհրդարանում որևէ մեկը մեծամասնություն չունենա՝ ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելու. Առաջին նախագահը՝ Երկրորդ և Երրորդ նախագահների հետ համագործակցության մասին
Հունիս 10 17:32 2021

Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, նախընտրական ասուլիսում անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք դեռ իրատեսական է համարում համագործակցությունը Երկրորդ և Երրորդ նախագահների հետ, պարզաբանեց.

«Պարզ է, որ իմ այդ առաջարկը մերժվել է, և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ. ուրիշ բան՝ եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի՝ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշներն էլ, և որևէ մեկը մեծամասնություն չունենա՝ ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելու:

Մենք կնայենք-կտեսնենք. ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաների, թեև դա  Հայաստանի համար նոր պրոբլեմներ ստեղծելու մի երևույթ է, որը կարող է, ասենք,  վեց ամիսը մեկ փոխվել, և կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին երկու-երեք կառավարություն են փոխում.  վատ վարիանտ է, բայց՝ եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք»:

Լրագրողի դիտարկմանը, թե հասարակության մեջ կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը ասպարեզ են եկել ՀՀ առաջին նախագահի շնորհիվ՝ Տեր- Պետրոսյանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ Ձեր շնորհիվ. ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ իրենց ծնողական ժողովի նախագահը. իրենք իրենց ուժերով դարձել են այդպիսի դեմքեր: Ես չեմ ծնել ոչ մեկին»:



loading...