Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ հայտնված պայմանագրային Ա. Քաթանյանը գիշերը վերադարձվել է հայկական կողմին


Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ հայտնված պայմանագրային Ա. Քաթանյանը գիշերը վերադարձվել է հայկական կողմին
Հունիս 9 10:07 2021

Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի բանակցությունների արդյունքում Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտված պայմանագրային Ա. Քաթանյանը այս գիշեր՝ ժամը 03.15-ին, վերադարձվել է հայկական կողմին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ Բորիս Ավագյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, Ա. Քաթանյանը գտնվում է Ստեփանակերտում: 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն երեկ հայտարարություն էր տարածել, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

 


loading...