«Չգիտեմ՝ ինչքան աչքերս փակեմ, ո՞նց անցնեմ Շուշիի կողքով, որ հասնեմ Ստեփանակերտ»․ Արթուր Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը


«Չգիտեմ՝ ինչքան աչքերս փակեմ, ո՞նց անցնեմ Շուշիի կողքով, որ հասնեմ Ստեփանակերտ»․ Արթուր Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը
Մայիս 18 11:44 2021

Պատերազմից հետո տեւական ժամանակ չէի կարողանում ոչ մի երգ լսել, հատկապես՝ հայրենիքին վերաբերող: 20 օր էր անցել, առավոտյան արթնացա ու շատ ծարավ մարդու պես մի քանի անգամ լսեցի Արթուր Գրիգորյանի «Ւմ Արցախ» ստեղծագործությունը: Բայց «Արցախն» այս անգամ այլ կերպ էր հնչում, այլ զգացողությամբ էի լսում:

Պատերազմից 7 ամիս անց ես Երգի պետական թատրոնում եմ՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի սենյակում ռոյալի կողքին նստած: Ներս մտավ ու միանգամից․«Դե, դու գիտես՝ կյանքիս գլխավորն էր ու կարեւորը (Արցախը,-խմբ): Իսկ գիտե՞ս՝ այս ռոյալը որտեղից. Աղդամի երաժշտական ուսումնարանից։ Սա առաջին պատերազմից հետո են ինձ նվիրել»:

Արթուր Գրիգորյանը եւ Արմինե Գեւորգյանը


Մտքերս ի մի եմ բերում ու պատրաստած հարցերս դնում մի կողմ, պարզապես  զրուցում: Զրույցի ընթացքում մի քանի անգամ հուզվում, արտասվում, անգամ մի պահ ընդհատում...

- Երգերս արդիական չեն արդեն, այլ կերպ են հնչում։ Խնդիրն այն է, որ ես իրենց  որպես երգ չեմ վերաբերվում: Տանել չեմ կարողանում, որ հայրենիքի համար տոնից տոն սուտ երգեր են գրում: Գրել եմ այն ժամանակ, երբ դաշնամուրը կանչել է ինձ, ու զգացել եմ, որ պետք է, կա:

- «Հավերժ հայրենիք» երգը գրվեց պատերազմի ընթացքում: Դաշնամուրը կանչե՞լ էր այդ ժամանակ:

- Չէ, այդ երգը գրվել է պատերազմից առաջ, պարզապես հանրայնացվեց այդ ժամանակ։ Պատմություն ունի այդ երգը։ Ալավերդիում եմ գրել։ Կոմիտասի հայտնի նկարը տեսա ու ինքս ինձ ասացի.«է՜, դու գժվել ես, ես ի՞նչ գժվեմ․․․»,  հետո գժվեցի ու գրեցի մեքենայի մեջ:

Ավելին՝ Bravo.am-ում