Այս իշխանությունը պետք է մամուլի էջերում գոյություն չունենա, չպետք է գոյություն ունենա եթերում, այս իշխանության հովիկաղազարյանները չպետք է հրավիրվեն եթեր. Դավիթ Սարգսյան


Այս իշխանությունը պետք է մամուլի էջերում գոյություն չունենա, չպետք է գոյություն ունենա եթերում, այս իշխանության հովիկաղազարյանները չպետք է հրավիրվեն եթեր. Դավիթ Սարգսյան
Մայիս 16 20:45 2021

 

Վերջին երեք տարում կարող ենք փաստել, որ մասնագիտության պրակտիկայում տեղի է ունեցել անշրջելի փոփոխություններ: Ինչպես պետության իրավունքի և մնացած բոլոր ոլորտներում անվերականգնելի վնաս է հասցված, այդպես էլ հանրային հարաբերություններն և հանրային էթիկան խաթարելով, վնաս է հասցված նաև լրագրության և տեղեկավության հիմքերին՝ ներքին թշնամանք հրահրելով մեր ոլորտի ներսին. այսօր «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդաշարի հեղինակ և վարող Դավիթ Սարգսյանը:

Նա նշեց, որ երբ «Հայրենիքի փրկության շարժում»-ը կար և երթեր էին իրականացվում, լրագրողին ցուցարարները քաշքշել էին և մեղադրել  կողմնակալ տեղեկատվություն տալու մեջ, այդ ժամանակ ամբողջ կեղծ քաղաքացիական հասակությունը անջատիչով միացվեց, ասես մինչ այդ՝ երկուսուկես տարի շարունակ որևէ լրագրողի նկատմամբ, ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդար, չի եղել.

«Ասես թե մեր գործընկեր Անի Գևորգյանն, ով այս պահին աշխատում է Սյունիքի Վերիշեն գյուղում, ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի հնաձնաժողովի տխրահռչակ նախագահի կողմից ամենաամոթալի և լկտի, ոչ տղամարդկային վարքագծի չի արժանացել, բայց բոլոր այդ կեղծ իրապաշտպանները և քաղհասաակությունը լուռ էին: Ո՞ւր էին նրանք լրագրողների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս, երբ կար դրա կարիքը, չէի՞ն տեսնում ճամբարավորված այդ հեռուսատաեթերը»:

Դավիթ Սարգսյանը նշեց, որ տասնյակ գործընկերների կոչ է արել, ունենալ այլընտրանքյին վարչապետ և նախարարներ, և լռության մատնել Կառավարության և ԱԺ նիստերը, քանի որ մամուլի ուժը նաև լռության մեջ է:

«Իմ գործընկերներին շարունակաբար հորդորել եմ և այսօր էլ հորդորում եմ, ուղղակի չտիրաժավորել այս իշխանոթւյան որևէ խոսք, այս իշխանությունը պետք է մամուլի էջերում գոյություն չունենա, այս իշխանությունը չպետք է գոյություն ունենա եթերում, այս իշխանության հովիկաղազարյանները չպետք է հրավիրվեն եթեր: Ես իմ անձնական որոշումը կայացրել եմ, ես լուծարել եմ, անձնական, մասնագիտական, գործընկերային բոլոր կապերը այս իշխանության բոլոր ներկայացուցիչների հետ և երբևէ նույնիսկ փողոցում նրանց չեմ բարևելու, առավելևս նրանց հարցազրույցի չեմ հրավիրելու: Չեմ ուզում տաղավարում լսել մեկին, որ ասում է, որ Քարվաճառը հայկական չէ, քանի որ անիմաստ է նման մարդկանց բանավեճի հրավիրելը, այդ մարդիկ չպետք է գոյություն ունենան հանրային հարթակում: Նրանք գոյություն չեն ունենա հանրային հարթակում, մարդկանց մտքում, քվեաթերթիկի վրա գոյություն չեն ունեննա իշխանության մեջ, սա իմ առաջարկն է»:



loading...