Հայերի 15 գյուտերը, որոնք ավելի լավն են դարձրել աշխարհը


Հայերի 15 գյուտերը, որոնք ավելի լավն են դարձրել աշխարհը
Մայիս 15 03:13 2021

 

Պատմական ամենատարբեր ժամանակաշրջաններում երկրագնդի բոլոր մայրցամաքների վրա հայերը միշտ էլ նվաճել ու զարմացրել են աշխարհը: Այս հոդվածում ընդամենը մի քանի գյուտեր են, որոնք արել են հայերը, սակայն այսքանն էլ բավականաչափ  է՝ գնահատելու  մեր ազգի մտավոր ու ստեղծագործ ներուժը:

1. Հովհաննես Ադամյան՝ էլեկտրիկ-ճարտարագետ, գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակ; Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում) և լուսահեռագրման համակարգերի հեղինակ:

Հովհաննես Ադամյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

2. Ալեք Մանուկյան՝ ամերիկահայ գործարար, ինժեներ և մեկենաս, Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) նախագահ, ՀՀ Ազգային հերոս: 1954 թ. հեղինակել է մեկ-լծակ ծորակը, ինչն իսկական  հեղափոխություն էր ջրամատակարարման սարքավորումների արտադրության գործում:

Ինչպես Ալեք Մանուկյանը ստեղծեց ջրի միաբռնակ ծորակը

3. Քրիստափոր Տեր-Սերոբյան՝ ԱՄՆ դոլարի կանաչ գույնի գյուտի հեղինակ (1854թ.): Հիշեցնենք, որ դոլարի յուրահատուկ կանաչ գույնն առ այսօր ոչ ոք չի կարողացել կեղծել:

? Քրիստափոր Տեր-Սերոբյան | 1854թ. ստեղծել է.. | Իսկ դու գիտե՞ս | VK

4. Արտեմ (Անուշավան ) Միկոյան՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը:

Հայ զինվոր

5. Արտաշես Հայկանյան՝ հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca-Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ճկվող ձողիկները, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն:

5 հայերի հայտնագործություններ, որ փոխել են աշխարհը

6. Ռոզա և  Սարգիս Կոլոմբոսյաններ․ հիմնել են յոգուրտի՝ աշխարհի առաջին արտադրամասը ԱՄՆ-ում (1929թ.): Յոգուրտի հիմքում նրանք օգտագործել են սովորական հայկական մածունը:

ՖՈՏՈ. Հայերի հայտնագործություններ, որոնք աշխարհն ավելի լավն են դարձրել |  Armlur – Լուրեր Հայաստանից

7. Անդրանիկ Իոսիֆյան (профессор Андронов)․ էլեկտրոտեխնիկայի բնագավառում խոշոր գիտնական, Սովետական էլեկտրոմեխանիկայի, հրթիռաշինության և տիեզերագնացության հիմնադիրներից մեկը:

Հայերի գյուտերը, որոնք ավելի լավն են դարձրել աշխարհը - BlogNews.am

8. Էդ Իսկենդերյան՝ հիդրավլիկ ղեկի գյուտի հեղինակ

Էդ Իսկենդերյան. Հայազգի նշանավոր գիտնականն ու բաշխիչ լիսեռի «հայրը»  (լուսանկարներ)

9. Գաբրիել Ղազանչյան՝ մազերը չորացնելու սարքի հեղինակ (1908թ.)

People deserving recognition: Gabriel Ghazanchian

10. Բագրատ Յոհաննիսյան՝ տիեզերագնացության սարքավորումների նախագծող: Հանդիսանում է այն ժամանակների աշխարհի խոշորագույն՝«տիեզերքի աչքը» աստղադիտակի հեղինակը:   

Lurer.com | Հայերի 15 գյուտերը, որոնք ավելի լավն են դարձրել աշխարհը  (լուսանկարներ)

11. Ավետիս Զիլչիյան. 1929թ.-ին ԱՄՆ-ում հիմնել է հարվածային գործիքների Zildjian Cymbal Co առաջին ֆաբրիկան։ Նրա հայտնագործություններն են` Paper Thin Crash, Ride, Splash, HiHat, Sizzle։ 

Քչերը գիտեն, շատերը չգիտեն: Հայեր, որոնք աշխարհն ավելի լավն են դարձրել,  սակայն որոնց մասին քչերը գիտեն

12. Օսկար Բենկեր (Ասատուր Սարաֆյան)․ հայտնագործել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, բենզինի պոմպը, ավտոյուղի չափիչը և բազմագույն տպիչ սարքը:

Ճանաչենք Մերոնց․Ասատուր Սարաֆյան

13․ 1956թ. Լյութեր Սիմիջյանը ստեղծում է դրամաբաշխային սարքը (բանկոմատ), առանց որի դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը:

Լյութեր Ջորջ Սիմջյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

14․ 1977թ. Միքայել Տեր-Պողոսյանի ստեղծած համակարգչային տոմոգրաֆը հեղափոխություն է առաջացնում բժշկության մեջ:

Միքայել, Միշել, Մայքլ. հայ գիտնականի ստեղծած սարքը կյանքեր է փրկում

 

15․ Հայերին է պատկանում նաև հաշմանդամների սայլակի գյուտը, որի հեղինակը` Էմիկ Ավագյանը, 1961թ. ստանում է Քենեդիի մրցանակը` «Ամենակարևոր ներդրումը անդամալույծներին գործնական կյանք բերելու համար»:

Ճանաչենք մերոնց. Էմիկ Ավագյան՝ ժամանակակից սայլակի հեղինակը