Այս աշխարհն այնքան էլ հիասքանչ չէ, ինչպես գրում են ռոմանտիկ գրքերում կամ ցույց տալիս լիրիկական ֆիլմերում և արքայադուստրերի մասին մուլտֆիլմերում։ Եվ մեր դուստրերը պետք է դրա մասին իմանան։ Նրանց հիմիկվանից տեղեկացրեք, որ ուզեն թե չուզեն, իրենց վիճակված է կյանքում առնչվել բազմաթիվ դժվարությունների ու անգամ անախորժությունների հետ։ Կարևորը, որ նրանք պատրաստ լինեն ու սովորեն այդ խոչընդոտները հաղթահարել։
Այս 10 ճշմարտությունը պետք է ասեք ձեր դստերը
- Երջանկությունը փողի մեջ չէ
Ոչ էլ մասնագիտական նվաճումների։ Անհրաժեշտ է սովորել երջանիկ ապրել՝ ի հեճուկս ամեն ինչի։
- Զգույշ եղեք տղամարդկանց հետ հարաբերություններում
Հիշեք, որ տղամարդու հաճելի ժպիտն ու լավ շարժուձևը կարող են ընդամենը սառը հաշվարկը քողարկելու միջոց լինել։
- Սերը միշտ չէ, որ երջանկացնում է
Ամեն մի հարաբերությունից հարկավոր է դասեր քաղել, սովորել չհիասթափվել սիրուց ու շարունակել որոնումները։
- Ոչ մի տղամարդ իրավունք չունի ձեռք բարձրացնել կնոջ վրա
Ինչպես նաև վիրավորել նրան ու ստորացնել։ Ձեր դուստրը պիտի սովորի սիրել ինքն իրեն ու խուսափի անառողջ հարաբերություններից։
- Չարժե վստահել առաջին պատահած մարդուն ու կյանքը պատմել
Վստահությունը պետք է վաստակել։ Ձեր դստերը սովորեցրեք ականջալուր լինել սեփական կանխազգացմանը ու ոչ մեկին թույլ չտալ իրեն խաբել։
- Պետք է սովորեցնել դստերը, որ կարողանա ճիշտ ընտրել ընկեր(ուհի)ներին
Իսկական ընկերը պիտի միշտ ընկերոջ (ընկերուհու) կողքին լինի ինչպես ուրախության, այնպես էլ՝ տխրության պահերին։ Իսկական ընկերությունը ճակատագրի նվեր է։
- Ուժեղ կանայք լաց են լինում
Ձեր դուստրը պիտի իմանա, որ հարկ եղած դեպքում պետք է ազատություն տա զգացմունքներին, ստիպի, որ շրջապատն իրեն ընդունի այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Կնոջ առողջ զգացմունքներն անչափ կարևոր են։
- Արտաքինը երկրորդական է
Ամենակարևորը ներքին գեղեցկությունն է, հարուստ ներաշխարհը, որը լույս է ճառագում իր շուրջն ու գեղեցկացնում կնոջը, անգամ, երբ երիտասարդությունն անցնում է։
- Չպետք է տուրք տալ ամբոխին
Ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ նախ պիտի մտածել հետևաքների մասին ու շատ չկարևորել հանրային կարծիքը, քանի որ ամեն մարդ միայն սեփական արարքների համար է պատասխանատու։
- Պետք է հարգել ուրիշներին և ինքն իրեն
Այդ առումով առաջին քայլը սեփական անձը, արտաքինը սիրելն է, ինչպես նաև սեփական բնավորության առանձնահատկությունների հետ հաշվի նստելը։












