Ինչպես հայտնում է CNN-ը Կալիֆոռնիայի ափերին անցյալ շաբաթ արտասովոր տեսքով` սուր ատամներով և գնդակի նմանվող կլորավուն մարմնով սև ձուկ են հայտնաբերել, ձկան մարմինը հայտնաբերվել է Լագունա Բիչ հանգստավայրի լողափի ավազին: Ձկան լուսանկարները տարածվել են համացանում: Ըստ մի շարք կարծիքների` այն խաղաղօվկիանոսյան ձկնատեսակի ներկայացուցիչ է:
Դեռևս հայտնի չէ, թե ինչու և ինչպես է արտասովոր ձուկը հայտնվել լողափին:
Այս ձկնատեսակը սովորաբար հանդիպում է օվկիանոսի մեծ խորություններում: Մեծ բերանի շնորհիվ ձուկն ունակ է միանգամից կուլ տալ իր մարմնի չափով զոհին:










