Մենք ելակով չենք զինել բանակը․ ԱԽ քարտուղար.«Հրապարակ»


Մենք ելակով չենք զինել բանակը․ ԱԽ քարտուղար.«Հրապարակ»
Մայիս 7 10:02 2021

«Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից երեկ նախ ճշտեցինք՝ ինքը կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի արտահայտած բոլոր մտքերը, քա­ղաքական հայտարարությունները, որ նա անում է ամբիոնից: Ի պա­տասխան՝ Գրիգորյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարն է, և ինքն առաջնորդվում է նրա հայտա­րարություններով: Այդ դեպքում, հար­ցրինք՝ ինքը համաձա՞յն է ԱԺ ամբիո­նից Փաշինյանի այն հայտարարության հետ, որ, դիմելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ասել է. «Դավա­ճանը դուք եք, հողատուն դուք եք, կա­պիտուլյանտը դուք եք»: Գրիգորյանը կարճ պատասխանեց՝ միանշանակ: Իսկ երբ հարցրինք՝ կարո՞ղ է փաստեր նշել, որ Քոչարյանն ու Սարգսյանը դավաճանել են, կապիտուլյացիոն փաստաթուղթ են ստորագրել կամ հող են տվել, ԱԽ քարտուղարը չկարողացավ իր ասածը հիմնավորել՝ կրկնելով այն ծեծված թեզը, թե նախկինները բանակը չեն զինել: «Ես կարող եմ փաստեր նշել, որոնք դրան են տարել: Վարչապետը դրա մասով նշել է, գիտեք, որ Ղարաբաղին բանակցային գործընթա­ցից դուրս են մղել, Սերժ Սարգսյանը 2011 թվականին Կազան էր ուզում ստորագրել, իհարկե, Ադրբեջանը չստորագրեց: Դրանից հետո պարբե­րաբար Հայաստանը հրաժարվել է իր պահանջներից, և իրենք, չկատա­րելով իրենց ընդհանուր պարտակա­նությունը, հասցրել են երկիրն էն իրա­վիճակին, որ Ադրբեջանը շարունակա­բար ռազմական բյուջե էր ավելացնում, իսկ Հայաստանն էդ ուղղությամբ գրե­թե որևէ քայլ չէր անում»,- ասաց նա:

 

-Բայց Դուք էլ այդ ընթացքում բանակը «զինում» էիք ելակով:

-Մեկ րոպե, մենք ելակով չենք զինել, մենք շուտով կհրապարակենք, թե 2018-20 թվականին, ի համեմա­տություն 2016-18 թթ., մեր իշխա­նությունն ինչեր է արել: Գրեթե բոլոր ուղղություններով մենք սպառազի­նություն ենք ավելացրել:

 

-Բա ինչո՞ւ պարտվեցինք:

-Պարտվել ենք, որովհետև անցած մյուս 10-20 տարիներին նույն տեմպով աշխատանք չի իրականացվել:

-Դուք ոչ մի մեղք չունեք, փաստո­րեն, այս երեք տարվա ընթացքում:

-2017 թվականին ռազմական բյուջեն մոտ 207 մլրդ է եղել, առաջին տարին, որ մենք բյուջե ենք ընդունել, դա եղել է 2019 թվականի համար, մենք 309 մլրդ ենք դարձրել էդ բյուջեն, և սա արտացոլվել է սպառազինության գրեթե բոլոր ուղղություննե­րով: Մենք ձեռք ենք բերել ժամանակա­կից սպառազինություն: Էսպես ասեմ, եթե Սերժ Սարգսյանի 2016-18 թթ. կառավարման շրջանում ձեռք է բերվել ցանկացած տեսակի զենքից, օրինակ եմ ասում, 50 միավոր, մենք, միանշա­նակ, 300-ից բարձր ենք ձեռք բերել:

-Եթե այդքան հզոր սպառազի­նություն ունեինք, ինչո՞ւ պարտվե­ցինք, ինչո՞ւ հանձնեցիք Արցախը, այդքանով հանդերձ:

Պատասխան չհնչեց»,-գրում է թերթը։



loading...