Բաքվից երեկ գերությունից վերադարձած 3 հայ զինծառայողներից մեկը գյումրեցի Սամվելն է, տան միակ զավակը, Շուխյան ընտանիքի հույսը: 2020 թվականի նոյեմբերի 27-ին Սամվելը ՄՈԲ-ի կազմում մեկնել էր Արցախ և դեկտեմբերի 14-ին գերեվարվել շիրակցիների խմբի հետ: Տղայի գերեվարված լինելու փաստը հարազատները մոտ կես տարի դժվարությամբ, բայց մորից կարողացել են թաքցնել: Մայրն էլ ասում էր իմ տղեն ուժեղ, սպորտսմեն տղա է, հայրենիքի համար է, թող մնա, ինչ պետք է, անի»,-պատմեց Գոհարը: Տանեցիներին Սամվելը շատ բան չի պատմել, տրամադրությունը տեղն է, առողջական խնդիրներ չունի, Բաքվում իր պահման վայրից դժգոհություններ չկան: Գալն էլ անակնկալ է եղել Սամվելի համար: «Գալուց 10 րոպե առաջ եկել ասել են վեր կաց, սափրվի: Սամվելը սափրվել է ու մինչև ինքնաթիռ նստելը չի իմացել, որ իրեն ազատում են գերությունից: Առավել մարամասն՝ սկզբնաղբյուրում: |
loading...