Գրողը տանի, ինչպե՞ս հասաք Շուշի. հայ և ադրբեջանցի զինվորների զրույցից հատված


Գրողը տանի, ինչպե՞ս հասաք Շուշի. հայ և ադրբեջանցի զինվորների զրույցից հատված
Մայիս 5 12:01 2021

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Զրույց հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Անունները և կոչումները չեմ հրապարակում՝ անվտանգության կանոններից ելնելով։

Азербайджанец:

-Мне это война не нужна была, у нас более 50.000 погибших солдат. С вами шутки плохи.

Армянин.

-тогда как вы блин дошли до Шуши.

Азербайджанец:

-А разве ты не знаешь? Вам довали приказ отступать, мы наступали».

(Ադրբեջանցի.

 

«Ինձ այս պատերազմը բոլորովին պետք չէր: Մենք 50 հազարից ավելի զոհ ունենք: Ձեզ հետ կատակները վատ են վերջանում:

 

Հայ.

-Այդ դեպքում ինչպես, գրողը տանի, հասաք Շուշի:

 

Ադրբեջանցի.

 

-Մի՞թե չգիտես: Ձեզ հրամայել են նահանջել, մենք էլ հարձակվել ենք»):

 

Ադրբեջանցին ավելացրել է նաև, որ “Мы вас не победили, мы купили ваши земли и очень хорошо знаем, что это не азербайджанские земли” («Մենք ձեզ չենք հաղթել, մենք գնել ենք ձեր հողերը ու շատ լավ գիտենք, որ դրանք ադրբեջանական հողեր չեն»):

Իսկ 50.000-ի վերաբերյալ՝ “Ваша артиллерия работала очень чётко” («Ձեր հրետանին շատ հստակ էր աշխատում»):

Սա ադրբեջանցու կողմից ասված թիվ է, անկապ չեմ հորինել:

Մի ստիպեք ադրբեջանցու կոչումը հայնտեմ: Մարդը տղավարի խոստովանություն է արել»:

Աղբյուր՝

https://socialmedia.am/59988.html?fbclid=IwAR2mafZieU4vJjk3jChXokV4JVIW7YWUkOkf3vspRwCxdYetJN-0acz4Elo



loading...