Ինչ կարող են ասել մարդու ոտքերը նրա սրտանոթային համակարգի և վահանաձև գեղձի առողջության մասին


Ինչ կարող են ասել մարդու ոտքերը նրա սրտանոթային համակարգի և վահանաձև գեղձի առողջության մասին
Մայիս 1 23:29 2021

Մարդկային օրգանիզմը յուրահատուկ է: Օրինակ՝ մարդու ոտքերը կարող են պատմել նրա սրտանոթային համակարգի, վահանաձև գեղձի և նույնիսկ շաքարային դիաբետի առաջացման վտանգի մասին:


1. Մշտապես սառը ոտքեր
Սա կարող է լինել վահանաձև գեղձի խնդիրների պատճառ, իսկ այդ գեղձը կարգավորում է մարմնի ջերմաստիճանն ու նյութափոխանակությունը: Մշտապես սառը ոտքերը կարող են լինել նաև արյան վատ շրջանառության նշան, ինչը նշանակում է, որ հարկավոր է ստուգել անոթները:


2. Ոտքերի թմրածություն ու ծակծկոց
Սա կարող է լինել պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքի նշան, ուստի հարկավոր է խորհրդակցել նյարդաբանի հետ:

 

Բացի այդ, ոտքերի զգայունության թուլացումը կարող է լինել այնպիսի լուրջ հիվանդությունների ախտանշան, ինչպիսին են շաքարային դիաբետն ու զարկերակների խցանումը:

 

 
 


3. Ոտքերի մաշկի վրա նկատվող կարմիր, սպիտակ կամ երկնագույն «ժանյակավոր» նկար
Նման «զարդանախշ» սովորաբար ի հայտ է գալիս Ռեյնոյի հիվանդության դեպքում, որն արյունատար անոթների (որպես կանոն՝ ոտքերի և ձեռքերի մատների անոթների) հիվանդություն է:


4. Ջղաձգումներ
Հաճախակի տեղի ունեցող ջղաձգումները վկայում են օրգանիզմում կալիումի, կալցիումի և մագնեզիումի պակասի մասին: Ջղաձգումները կարող են ի հայտ գալ նաև հեղուկի պակասի դեպքում՝ հատկապես, եթե մարդը ծանր աշխատանք է կատարում:
Այս խնդիրը կարելի է լուծել սննդակարգը կարգավորելով, սակայն եթե նույնիսկ այդ դեպքում վիճակը մնում է անփոփոխ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: