Սիրուշոյի կտրուկ ոճափոխությունն ու նրան մատուցված անակնկալը նոր տեսահոլովակի պրեմիերայի ժամանակ


Սիրուշոյի կտրուկ ոճափոխությունն ու նրան մատուցված անակնկալը նոր տեսահոլովակի պրեմիերայի ժամանակ
Մայիս 1 00:33 2021

Երգչուհի Սիրուշոն երեկ ներկայացրեց իր նոր՝ «Body on body» կոչվող երգն ու տեսահոլովակը, որում ներկայացավ ոճային կտրուկ փոփոխությամբ։ Երգչուհու երկրպագուների էջերից մեկը տեսանյութ է տարածել, թե ինչպես են Սիրուշոյին անակնկալ մատուցել պրեմիերայի ժամանակ։

Տեսահոլովակում երգչուհու ձեռքին խաղալու համար նախատեսված քարտեր են։ Նրան հենց այդ քարտերից են նվիրել, որոնց վրա պատկերների փոխարեն Սիրուշոյի և ամուսնու՝ Լևոն Քոչարյանի լուսանկարներն են։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգչուհին ուրախանում անակնկալից ։

 

Նշենք, որ Սիրուշոն նոր տեսահոլովակում հանդես է եկել կտրուկ ոճափոխված։ Առհասարակ, երգչուհին սիրում է ոճափոխություններ, դրանք հատկապես արտահայտվում են նրա տեսահոլովակներում, հիմնականում, կեղծամների տեսքով։ Օրինակ՝ «Zoma Zoma» տեսահոլովակում Սիրուշոն կապույտ կեղծամով էր։