Հայտնի բլոգերն օվկիանոսում հնարք կատարելիս կոտրել է իր գանգը (տեսանյութ)


Հայտնի բլոգերն օվկիանոսում հնարք կատարելիս կոտրել է իր գանգը (տեսանյութ)
Ապրիլ 29 23:50 2021

Հայտնի բլոգոր Ջեֆֆ Վիթեքը` ԱՄՆ, Լոս Անջելեսից, վերջերս երկրպագուներին է ներկայացել զարհուրելի տեսքվ: Տղայի երեսին սպիներ էին ու  աչքը վիրակապված էր, իսկ նա առեղծվածային կերպով հայտարարեց, որ աչքի վիրահատության է ենթարկվել և «ցանկանում է գաղտնի պահել իր կյանքի այս հատվածը»:

Սկզբում Ջեֆֆը միայն նշեց, որ վնասվածքը ստացել է վիդեոբլոգ նկարահանելիս՝ երկրպագուներին ստիպելով կռահել, թե ինչ է պատահել իր հետ: Սակայն հիմա տղան որոշել է բացահայտել, թե ինչպես է ստացել  սպիները, գրում է The Sun-ը:

YouTube-ի իր ալիքում նա հրապարակել է մի քանի տեսանյութեր, որոնցում ցույց է տվել կադրեր միջադեպից և տեսագրություն` հիվանդանոցից: Իսկ միջադեպի ամբողջական տեսանյութը զետեղվել է համացանցում:

Նշվում է, որ տղան բազմաթիվ վնասվածքներ է ստացել, բայց նրա բախտը բերել է, որ չի կուրացել և, ընդհանրապես, ողջ է մնացել: Ըստ Ջեֆֆի՝ ինքը ցանկանում է շուտ մոռանալ կատարվածի մասին և ջնջել այդ դժբախտ օրն իր հիշողությունից:

«Երբ արթնացա հիվանդանոցում, ես ցնցված էի, շատ ցավոտ էր: ... Ես պատռեցի կապանները, կոտրեցի ոտքս, ազդրս, կոտրեցի գանգս ինը տեղում ... համարյա կորցրեցի աչքս ու քիչ էր մնացել մահանայի»,- ասել է նա: