Բրիատանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Elite Traveller ամսագիրի կազմած 100 լավագույն հյուրանոցների ցանկը, որտեղ կարելի է այցելել 2021 թվականին՝ կորոնավիրուսային սահմանափակումների թուլացման ընթացքում։
«Հիլթոփ Վիլլա», Լաուքալա կղզի, Ֆիջի
Այս հյուրանոցը գտնվում է Լաուքալա կղզու ամենաբարձր կետերից մեկում և այնտեղից կարելի է տեսնել Ֆիջիի արշիպելագը։ Հյուրանոցում կա երկու մասնավոր լողավազան և օդային ժամանումների համար նախատեսված տարածք։ Այս հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու գինը սկսվում է 52 հազար դոլարից։
«Վիսերոյ Լոս Քաբոս», Մեքսիկա
Հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններով և մինիմալիստական ինտերիերով այս հյուրանոցը գտնվում է Կալիֆոռնիայի ծոցում։ Հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու գինը սկսվում է 12 հազար դոլարից։
«Փենթհաուսից վերև»․ Քեյփ Թաուն
Այս տուն-հյուրանոցն աենամեծն է Քեյփ Թաունում և ունի չորս ննջասենյակ, վեց լոգարան, կտուր և բացօթյա ցնցուղով տախտակամած և գտնվում է Սեղանաձև լեռան և Ատլանտյան օվկիանոսի միջև։ Այստեղ մեկ գիշեր անցկացնելու գինը 9500 դոլար է։
«Անանտարա Քիհավահ Վիլլաներ»․ Մալդիվյան կղզիներ
Գտնվում է ծովի ափին և առանձին արահետ ունի դեպի ափ, ունի մեծ լողավազան, ընդարձակ տախտակամած և սպա սրահներ։ Գիշերակացի համար նախատեսված վճարը սկսվում է 15 հազար դոլարից։
«Հարբոր հաուս»․ «Ռոզոուդ Հոնկոնգ», Հոնկոնգ
Գտնվում է «Ռոզոուդ Հոնկոնգ հյուրանոցի 57-րդ հարկում և ունի սեփական վերելակ և նախասրահ։ Այն ունի 5 ննջարան, գերժամանակակից մարզադահլիճ, երկու բաց լողավազան և այգիներն։ Համարում մնալու համար պետք է վճարել 65 հազար դոլար մեկ գիշերվա համար։
«Շանգրի Լա Սուիթ»․ «Շանգրի Լա Բոսֆորուս», Ստամբուլ
Մեկ գիշերվա արժեքը 25 հազար դոլար է։
«Մահարաջայի տաղավար»․ «Ռաջ ամրոց», Ջայպուր, Հնդկաստան
Հյուրանոցի լյուքս համարը, որը եղել է հնդիկ արքայազն Թաքուր Սաբիհի սենյակը, ունի 4 ննջարան։ Հյուրանոցում կա մասնավոր թանգարան, որտեղ ցուցադրվում են Թաքուր Սաբիհի հին գահը և բարձերը։ Այս հյուրանոցում գիշերակացը սկսվում է 18 հազար դոլարից։![MAHARAJAH'S PAVILION, THE RAJ PALACE, JAIPUR, INDIA: Set over four floors and 16,000 sq ft, the Maharajah's Pavilion is 'naturally, fit for a king', says Elite Traveler. The suite, which has four bedrooms, was 'used as a sleeping chamber for Indian prince Thakur Sahib so the decor is suitably regal: gold-leaf painted walls and antique furniture'. It also has an in-suite private museum that houses Thakur Sahib's old throne and bolsters [long thick pillows]. Stays start from $18,000 (£12,937)](https://i.dailymail.co.uk/1s/2021/04/28/00/42269180-9515827-MAHARAJAH_S_PAVILION_THE_RAJ_PALACE_JAIPUR_INDIA_Set_over_four_f-a-129_1619566582086.jpg)
«Վիլլա Ռոզ Փիեր»․ «Ֆոր սիզընս» հյուրանոց, Ֆրանսիա
4 սենյակից կազմված այս առանձնատանը հյուրընկալվել են այնպիսի հայտնի մարդիք, ինչպիսին են Էլիզաբեթ Թեյլորը և Ուինսթոն Չերչիլը։ Այն ունի մարզասրահ, սաունա, խաղահրապարակներ և լողավազան։ Այս առանձնատան համար մեկ գիշերվա վճարը 8 հազար դոլար է։
«Թրեմեզզո Գրանդ Հոթել», Կոմո, Իտալիա
Փենթհաուսը գտնվում է 110 տարի գործող հյուրանոցի 5-րդ հարկում և մեկ գիշերվա գինը սկսվում է 4100 դոլարից։
«Սիքս Սնսիզ Յաո Նոի» հյուրանոց, Թաիլանդ. մեկ գիշերվա արժեքը 2916 դոլար է։
«Ռաջմահալ պալատ», Ջայպուր, Հնդկաստան. գիշերակացը սկսվում է 15 100 դոլարից։
«Բիչ հաուս»․ Համիլթոն կղզի, Ավստրալիա. գիշերակացը սկսվում է 1700 դոլար։
«Մանդարին օրիենթալ» հյուրանոց, Բարսելոնա. գիշերակացը սկսվում է 13 հազար դոլար։
«Դը Քոննոթ» հյուրանոց, Լոնդոն. գիշերակացը սկսվում է 14 400 դոլարից։
«Ջորջ 5-րդ» հյուրանոց․ Փարիզ. գիշերակացը սկսվում է 26 հազար դոլարից։
«Ֆաենա» հյուրանոց, Մայամի. գիշերակացը սկսվում է 50 հազար դոլարից։
«Իդըն ռոք» հյուրանոց, Սուրբ Բարդուղիմեոսի կղզի. գիշերակացը սկսվում է 26 հազար դոլարից։
«Դը Փենինսուլա» հյուրանոց, Փարիզ. գիշերակացը սկսվում է 31 հազար դոլարից։
«Մաեստրո համար»․ «Դը Դոլդեեր Գրանտ» հյուրանոց, Ցյուրիխ. գիշերակացը սկսվում է 14 850 դոլարից։
«Լոբանով նախագահական համար»․ «Ֆոր Սիզընս Լիոն Փալաս» հյուրանոց, Սանկտ Պետերբուրգ. գիշերակացը սկսվում է 14 500 դոլարից։
«Սիլվըրբեք սուիթ»․ «Գորիլլազ նեսթ» հյուրանոց, Ռուանդա. գիշերակացը սկսվում է 12 հազար դոլարից։










