Պեսկովը բացատրել է, թե ինչու է Պուտինը հանգստի համար Սիբիրն ընտրում


Պեսկովը բացատրել է, թե ինչու է Պուտինը հանգստի համար Սիբիրն ընտրում
Ապրիլ 19 00:34 2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սիրում է երկրի տարբեր անկյուններ, սակայն մեկուսի հանգստի համար նախընտրում է Սիբիրը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում Պեսկովն ասել է. «Հավանաբար, նրա սիրտն այդքան շատ է կպել Սիբիրին, նա իսկապես սիրում է այդ վայրը»:

Միևնույն ժամանակ Պեսկովն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ «երկրի ղեկավարը լինում է նաև Հեռավոր Արևելքում, սիրում է Սոչին, Կրասնայա Պոլյանան և Ղրիմը»: «Այս առումով նա սեր ունի լայն աշարհագրական տարածքների հանդեպ, սակայն իրականում սիրում է մի քանի օր առանձնանալ Սիբիրում»,- հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ մարտի վերջին Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանգստյան օրերն անցկացրել էր Սիբիրում: