Դերասան Ջոնի Դեփի եւ նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի բնակարան են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները: Ոստիկանությունը բռնության հետքեր չի գտել, որոնց մասին հիշատակել է դերասանուհին։
Daily Mail-ի տեղեկատվության համաձայն՝ նախկին կնոջը ծեծելու մեջ մեղադրվող Դեփը դատարանին նոր սենսացիոն նյութեր է տրամադրել՝ տեսագրություններ եւ վկայություններ, որոնք, դերասանի փաստաբանների կարծիքով, պետք է կեղծիքի մեջ մեղադրեն նրա «զոհին»: Համացանցում հայտնված ոստիկանների տեսագրության մեջ երեւում է Դեպի եւ Հերդի տունը, որտեղ նրանք բնակվել են իրենց անվերջ վիճաբանությունների եւ հայհոյանքների ժամանակ։
Ինչպես հիշում ենք, Էմբերի խոսքով՝ բարկացած ժամանակ ամուսինը ոչ միայն ֆիզիկական ուժ է կիրառել նրա նկատմամբ, այլեւ ամեն ինչ գլխիվայր շուռ է տվել, իսկ նրանց քաշքշուկների ընթացքում հաճախ տուժել է տան ինտերիերը: Սակայն հոլովակում ամեն ինչ սովորական ու կոկիկ տեսք ունի, «մարտական գործողությունների» հետքերը, ինչպես նաեւ շրջված կահույքը չեն երեւում։ Ավելի վաղ Հերդը գործին կցել էր ծեծի, ինչպես նաեւ տան ավերման լուսանկարները, որն իբր թե Դեփի ձեռքի գործն էր:
Բացի այդ, գործով երկու առանցքային վկաները՝ ոստիկանները, որոնք առաջինը 911 զանգ էին ստացել այն օրը, երբ, ըստ Հերդի, չարաբաստիկ վեճն էր տեղի ունեցել, հայտարարել են նաեւ, որ մտնելով տուն դերասանի կողմից ծեծկռտուքի եւ բռնության ոչ մի ապացույց նրանք չեն տեսել: Ինքը՝ Հերդը, հայտարարել է ավելի քան 1,5 մլն դոլար արժողությամբ գույքը վնասելու մասին։ Ոստիկանները պատրաստ են դատարանում հայտարարել, որ տանը վանդալիզմ եւ ջարդեր չեն եղել, որոնց մասին խոսում է Էմբերը, իսկ գույքը անվնաս էր:
Դերասանն ինքը, ինչպես նաեւ նրա փաստաբանները, վստահ են, որ նոր հանցանշաններն ապացուցում են, որ Էմբերը ստել է 2016 թվականի իրադարձությունների մասին, որոնցով ավարտվել են նրանց երկար հարաբերությունները: Դեփի կարծիքով՝ տեսագրությունները կարող են փակել այդ գործը հօգուտ նրա, ինչպես նաեւ նորը բացել հենց Հերդի նկատմամբ՝ ապացույցներ կեղծելու եւ սուտ մատնության համար:










