Աֆղանստանում պայթյունից երեք ոստիկան է սպանվել


Աֆղանստանում պայթյունից երեք ոստիկան է սպանվել
Ապրիլ 17 17:33 2021

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում ՝ Հերաթ նահանգի անցակետում, ռումբի պայթյունից երեք ոստիկան է սպանվել։ Այս մասին հաղորդում է Tolo News-ը ՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

 

Նահանգապետ Սայեդ Վահիդ Կատալին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել Զինդա Ջան շրջանում: Պայթյունից հետո թալիբները երեք ուղղություններով հարձակվել են թաղամասի վրա, և բախումները շարունակվել են մի քանի ժամ:

Նահանգապետի խոսքով ՝ «Թալիբան»-ը հարձակումներ է սկսել նաև նահանգի այլ շրջանների վրա, որոնց ընթացքում, սակայն, Աֆղանստանի անվտանգության ուժերը չեն տուժել: Նահանգապետը հավելել է, որ ուրբաթ օրը Հերաթ քաղաքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:

Նշենք, որ Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» արմատական ​​շարժման զինյալների միջև, որոնք նախկինում գրավել էին երկրի գյուղական բնակավայրերում նշանակալի տարածք և սկսել էին հարձակվել մեծ քաղաքների վրա: Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը համատեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում ամբողջ երկրում: