«Մայրերի համահավաքով՝ դեպի Ծիծեռնակաբերդ»․ Կարին Տոնոյան


«Մայրերի համահավաքով՝ դեպի Ծիծեռնակաբերդ»․ Կարին Տոնոյան
Ապրիլ 17 13:00 2021

 

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը հայտնում է․ «Այսօր, երբ ընդամենը 6 ամիս առաջ նոր ցեղասպանության զոհ դարձան մեր 5000 և ավելի որդիները, երբ մեզ սպառնում են պարտադրել թուրքի հետ հաշտության պայմաններ, սպառնում են մեր Հայրենիքի ճանապարհները դարձնել թուրք-ադրբեջանական ազատանցումի մայրուղիներ... իսկ վաղը, երբ այդ ամենն արդեն կիրականացվի, շատ ուշ կլինի դրա դեմ պայքարել, ուստի մենք մեր բողոքն ենք բարձրացնում այսօր, ապրիլի 24-ից մեկ շաբաթ շուտ՝ մայրերի համահավաքով ու դեպի Ծիծեռնակաբերդ՝ երթով: 
Սպասում եմ բոլորիդ, բոլորիդ այդ շարքերում, տեսնելու, որ տարիներ շարունակ և այսօր էլ մեր տված ազգային ոգու հուրը չի մարել ձեր աչքերում ու երակներում: Արժանի լինենք մեզ համար իրենց կյանքը տված մեր զավակներին, միասնական աղոթքով միավորենք նրանց ու մեր հոգիները՝ հանուն Անկախ Հայաստանի, հանուն արդարության»: