Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը ցուցադրել է Հնդկական օվկիանոսի ափին գտնվող իր ընդարձակ վիլլան և նշել՝ այն իր համար առանձնահատուկ տեղ է, գրում է Architectural Digest-ը:
«Սա շատ հանգստացնող և առանձնահատուկ տեղ է ինձ համար: Այստեղ դուք չեք ցանկանում խոսել հեռախոսով և միացնել հեռուստացույցը: Այստեղ դուք պարզապես ուզում եք կարդալ և մենակ մնալ ինքներդ ձեզ հետ: Երբեմն հաճելի է լսել միայն լռության և ծղրիդների ձայնը»,- ասել է Նաոմին:
Տանտիրուհու խոսքով՝ Քենիայի Մալինդի քաղաքում գտնվող վիլլան կառուցվել է արևելյան աֆրիկյան ոճով: Քեմփբելն այն գնել է 20 տարի առաջ, և կահավորել աշխարհի տարբեր կետերից բերված կահույքով:
Օրինակ՝ 50-ամյա մոդելը ձեռագործ դռները գնել է Սենեգալից, իսկ ջահերը՝ Մարոկկոյից: Այս կերպ աստղն աջակցում է տեղական արտադրողներին:
Հետաքրքիր է այն, որ տան տանիքը արմավենու տերևներից է պատրաստված:
Քեմփբելը նշել է, որ սիրում է վիլլա այցելել հուլիսին, քանի որ այդ ժամանակ երկրում քիչ կենդանիներ կան:
Տեսանյութը կարող եք դիտել այստե













