Սննդաբանն անվանել է վահանաձև գեղձի համար օգտակար մթերքները


Սննդաբանն անվանել է վահանաձև գեղձի համար օգտակար մթերքները
Ապրիլ 15 01:06 2021

Սննդաբան Սվետլանա Ֆուսը նշել է, որ ծովատառեխի օգտագործումը դրական ազդեցություն ունի վահանաձև գեղձի և սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Այս մասին նա գրում է իր Instagram-ում:

 

«Այս ձուկը պարունակում է այն ամենը, ինչի համար մենք պետք է այն ուտենք՝ հանքանյութեր, վիտամիններ, ամինաթթուներ, օգտակար ճարպեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նրա խոսքով, ծովատառեխը մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, ինչը հնարավորություն է տալիս ավելի քիչ տառապել ընկճախտից և մաշկի խնդիրներից: