Արցախցի Տիգրանը տուն է վերադարձել կյանքի 26-րդ օրը (Լուսանար)


Արցախցի Տիգրանը տուն է վերադարձել կյանքի 26-րդ օրը (Լուսանար)
Ապրիլ 11 00:18 2021

Արցախցի Տիգրանը, ով ծնվել է 1250 գրամ քաշով, այսօր դուրս է գրվել և մայրիկի հետ տուն վերադարձել։ Այս մասին տեղեկանում ենք «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«#մեր_անհաս_նորածինները

1730 գրամ կշռող երջանկությունը

Լուսանկարի հերոսը արցախցի Տիգրանն է։ Ծնվել է 15.03.2021թ. 1250 գրամ քաշով՝ 30-31 շաբաթական ժամկետում, գեստացիայով, կեսարյան հատման ճանապարհով։ Կեսարյան հատումն իրականացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Լուսինե Թումանյանը, ով ի դեպ նույնպես արցախցի է , իսկ նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Տիգրանն այսօր տուն է վերդառնում։

Նորածնային ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում նորածինը ստացել է լիարժեք բուժում, գտնվել է խնամքի և հսկողության 2րդ էտապի պայմաններում։

Դուրս է գրվել կյանքի 26-րդ օրը՝ 1730 գրամ քաշով, բավարար վիճակում։

Տիգրանի մայրը՝ Լիլիթ Գևորգյանը շնորհակալ և երախտապարտ է հոգատար բուժանձնակազմին, Տիգրանի երկու բժշկուհիներին իր 1730 գրամ կշռող երջանկության համար»։



loading...