Էրեբունու ոստիկանները պարզել են վրաերթի ենթարկված եւ մահացած քաղաքացու ինքնությունը. նա անհետ կորած էր


Էրեբունու ոստիկանները պարզել են վրաերթի ենթարկված եւ մահացած քաղաքացու ինքնությունը. նա անհետ կորած էր
Ապրիլ 7 17:35 2021

Ապրիլի 5-ին, ժամը 04.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել մոտ 50 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել էր:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 5-ին վրաերթի ենթարկված անձը անհետ կորած համարվող Մանվել Անտոնյանն է:

Քննությունը շարունակվում է։



loading...