Հայաստանի խորհրդարանը հայ ռազմագերիների խնդիրը կքննարկի փակ դռների հետեւում


Հայաստանի խորհրդարանը հայ ռազմագերիների խնդիրը կքննարկի փակ դռների հետեւում
Մարտ 2 12:40 2021

Հայաստանի Ազգային ժողովը մարտի 2-ին կայացած նիստին որոշում կայացրեց Ադրբեջանում հայ ռազմագերիների խնդիրը քննարկել փակ դռների հետեում:

Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի` ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց վերադարձման գործընթացին  խոչընդոտելու եւ այն անտեղի հետաձգելու քաղաքականությունը, ներկայացրել է պատգամավորների առնվազն 1/5 մասը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց հայտարարության նախագիծը քննարկել դռնփակ նիստին: Առաջարկին բոլոր պատգամավորները միաձայն կողմ հանդես եկան: