Շուրջ 8 անգամ թանկացել է անշարժ գույքի հարկը քաղաքացիների և բիզնեսի համար


Շուրջ 8 անգամ թանկացել է անշարժ գույքի հարկը քաղաքացիների և բիզնեսի համար
Մարտ 2 11:28 2021

Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ բազմաթիվ քաղաքացիներ և տնտեսվարողներ ծանուցումներ են ստանում Կադաստրից՝ անշարժ գույքի հարկի բարձրացման մասին։ Համաձայն տեղեկությունների, գույքահարկն ավելացել է ավելի քան 8 անգամ։ Ըստ շրջանառվող լուրերի, ծանուցումները ստանում են ինչպես սովորական քաղաքացիները, այնպես էլ տնտեսվարողները։ Ասում են նաև, որ բազմաթիվ տնտեսվարողների համար, գույքահարկի նման կտրուկ թանկացումը ծայրահեղ անկման առաջ է կանգնեցրել բիզնեսին, որի արդյունքում վերջինները փորձում են կասեցնել գործունեությունը։