Ծխախոտը թանկացել է. ինչ գներ են շուկայում


Ծխախոտը թանկացել է. ինչ գներ են շուկայում
Հունվար 25 20:54 2021

Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: Irakanum.am-ը տեղեկացավ, որ թանկացել է ոչ միայն տեղական արտադրության, այլեւ ներմուծված ծխախոտը: Օրինակ` տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել է 50 դրամով։ Իսկ ահա ներկրված «Winston» տեսակի սիգարետի մեկ տուփը 550-ից դարձել է 600 դրամ` թանկանալով 50 դրամով:

Նշենք, որ Հայաստանում ծխախոտի արտադրությամբ զբաղվում է Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը։

Վերջին անգամ ծխախոտի շուկայում գնաճ արձանագրվել էր երկու տարի առաջ։ Այդ ժամանակ որպես թանկացման հիմնական պատճառ նշվեց հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացումը:

Մինչ այդ ծխախոտային արտադրանքի համար տնտեսվարողների վճարած ակցիզային հարկը 1 հատիկ ծխախոտի համար ստացվում էր 5.5 դրամ: Սակայն այն դարձել էր 7.2 դրամ: Այսինքն` միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտը արդեն թանկացել էր 35 դրամով:

Իսկ, թե հերթական անգամ ինչու՞ է որոշվել բարձրացնել ծխախոտի գինը առևտրականներն ու գնորդները նշել չեն կարող։