ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել


ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել
Հունվար 25 20:33 2021



Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Հերթականն իրականացվեց հունվարի 12-ին, Արագածոտնի մարզում։ ՃՊԾ բաժնի, երկրորդ սպայական գումարտակի 2-րդ և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց համարանիշի՝ 1, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով 12 տրանսպորտային միջոց։ 7 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

 

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ 



loading...