«Մարությանն ասել է` այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը». Դավիթ Խաժակյան


«Մարությանն ասել է` այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը». Դավիթ Խաժակյան
Հունվար 25 16:27 2021

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Այսօր քաղաքապետ Մարությանը արձակուրդից վերադարձել է աշխատանքի և անձամբ վարել գործակարգավարական նիստը:

 

Ի պատասխան Իմ Քայլը խմբակցության և կառավարության մի շարք ներկայացուցիչների կողմից տարածվող խոսակցությունների, այն մասին, թե Մարությանը հրաժարական է տալու, վերջինս անդրադարձել է ասելով՝ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:

 

 

Կառավարությանը կարծում եմ այդ «մեսիջը» արդեն հասել է, իսկ Մարությանին, որպես ընդդիմադիրը ընդդիմադիրին հիշեցնեմ, որ էշերը վաղուց չեն պահվում վանդակներում. նրանց տեղափոխել են ազատավանդակներ, որտեղ պայմանները շատ ավելի բարենպաստ են»: