Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը


Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը
Հունվար 25 18:48 2021

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը եւ տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը»: