Շուշին ադրբեջանցիները չեն գրավել, նրանց հանձնել են. Գաբրիելյանով (տեսանյութ)


Շուշին ադրբեջանցիները չեն գրավել, նրանց հանձնել են. Գաբրիելյանով (տեսանյութ)
Հունվար 21 18:49 2021

Հայաստանը պարտվել է, սակայն հայերը չեն պարտվել պատերազմը Ղարաբաղում: Այդ մասին հունվարի 21-ին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը:

Ռուս լրագրողը համոզմունք է հայտնել, որ Շուշի քաղաքը գրեթե հանձնվել էր հակառակորդին:

«Ես հստակ գիտեմ, որ Շուշին հանձնել են, 150 տոկոս: Սեմյոն Պեգովը կանգնած էր Քարինտակում: Երբ Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը տգետ է, որը ծնվել է իմ մոր գյուղում, գրել էր, որ Շուշին հանձնել են, ես զանգել եմ Սեմյոն Պեգովին, եւ հետաքրքրվել՝ ինչ է այնտեղ տեղի ունենում: Ես հարցրել եմ նրան՝ Շուշին հանձնե՞լ են: Այդ ժամանակ նա ինձ պատասխանում է. «Ինչպե՞ս են հանձնել: Ես տեսնում եմ՝ ինչպես են հայկական տանկերը վեր բարձրանում: Այնտեղ այժմ մարտեր են ընթանում, քաղաքի 85 տոկոսը գտնվում է հայերի ձեռքում, իսկ 15 տոկոսում ադրբեջանական հատուկջոկատայիններն են: Ամենուր մարտեր են ընթանում»: Այդ ժամանակ ես նրան ասում եմ, որ այստեղ հայտարարել են, սակայն Պեգովն ինձ ասում է. «Ես չգիտեմ՝ ինչ են հայտարարել, Արամ Աշոտովիչ, ես իմ աչքերով եմ տեսնում, թե ինչ է այստեղ կատարվում: Եւ ինձ բոլորն, անգամ զինվորականները, ասում են, որ Շուշին հնարավոր չէ գրավել: Քաղաքը պարզապես արհեստականորեն հանձնել են, վաճառել»,-ասել է Գաբրիելյանովը: