Մադրիդի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել (տեսանյութ)


Մադրիդի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել (տեսանյութ)
Հունվար 20 19:20 2021

Չորեքշաբթի ուժեղ պայթյուն է որոտացել Մադրիդի կենտրոնական թաղամասում գտնվող շենքերից մեկում:

Ինչպես փոխանցում է El Pais-ը, պայթյունի պատճառները դեռևս անհայտ են: Միջադեպը տեղի է ունեցել Տոլեդո փողոցում տեղի ժամանակով 15:00-ին (երևանյան՝ 18:00):

Պայթյունի հետևանքով ավերվել են շինության վերին հարկերը: Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը, հավանաբար, տեղի է ունեցել ծերանոցում:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ տուժել է: Իսպանական աղբյուրներից մեկը միջադեպի հավանական պատճառ է գազի պայթյունը:

 



loading...