Հրատապ։Ստեփանակերտի ուղղությամբ կրկին կրակոցներ, քաղաքը հանգիստ քուն չունի (տեսանյութ)


Հրատապ։Ստեփանակերտի ուղղությամբ կրկին կրակոցներ, քաղաքը հանգիստ քուն չունի (տեսանյութ)
Հունվար 14 01:20 2021
Այս պահին Ստեփանակերտում հնչում են կրակոցների ձայներ։ ArmDay.am-ին Արցախի հանրապետության մայրաքաղաքից հայտնեցին, որ մի քանի րոպե է ինչ կրակոցներ են հնչում, կրակոցների ձայնը լսելի է ամբողջ քաղաքով։ Նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո առաջին անգամ չէ, որ հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը։
 
Երեկ, հունվարի 13-ին էլ հերթական անգամ հակառակորդը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի արդյունքում հայ զինծառայող էր վիրավորում ստացել։ Ստեփանակերտի շրջակայքում ավելի վաղ հնչած կրակոցներին էլ անդրադառնալով Արցախի նախագահի մամուլի խոսնակն ասել էր, թե դրանք դեպի օդ են ուղղված եղել և որևէ վտանգ չեն պարունակել․ դրանք արձակել է հակառակորդը Շուշիից։
 

Տեսանյութը ՝ այստեղ https://fb.watch/2-7wLeDi5b/