Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան


Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
Հունվար 13 21:00 2021

Նախկին բանակցողները միշտ արձագանքել են Նիկոլի ստերին, բայց Կրեմլը սուտ հայտարարությունները բանի տեղ չի դրել, պատասխանել է քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրող-մեկնաբանների շուրթերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները

Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը բավականին կոշտ է պատասխանել Փաշինյանի հոդվածին։ Հիշեցնեմ՝ Փաշինյանն ասում էր, թե բանակցություններում Հայաստանին նախկինում միշտ առաջարկվել է տալ 7 շրջանները՝ առանց կարգավիճակի հստակեցման։ Ու Ռուսաստանն էլ է նույնը առաջարկել։ Հիմա դեսպան Պոպովն ասում է՝ այդ պնդումները իրականությանը չեն համապատասխանում․ նա ասում է․ «Առաջին փուլում Ադրբեջանին հինգ, իսկ երկրորդում` երկու տարածաշրջանների վերադարձ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ»: Շեշտում է՝ «Առաջին փուլի այլ տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որոնք ապահովում են նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը» եւ այլն: Բնականաբար, ո՛չ Շուշին տալու մասին խոսք կա, ո՛չ Հադրութը, ո՛չ էլ Նախիջեւանը Ադրբեջանին կապելու մասին խոսք կա։

Դեսպան Պոպովը շատ կարեւոր մեկ այլ հայտարարություն էլ է անում։ Ասում է՝ բանակցությունները անցկացվում էին պարբերաբար, մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ: Այսինքն, ուղիղ ասում է որ Նիկոլ Փաշինյանը բանակցությունները տարել է փակուղի՝ տապալել է։ Սա արդեն ասվում է բաց տեքստով։

Բանն այն է, որ առանց այն էլ այս լարված պայմաններում, երբ հանրությունը պատերազմի համար մեղավորներից պատասխանատվություն է պահանջում, պահանջում է «կախաղանի» բարձրացնել, Նիկոլ Փաշինյանն անընդհատ բերում է իբր թե փաստեր՝ ասելու համար, թե գիտե՞ք ինչ, մեղավորը ես չեմ, մեղավորը նախկիններն են, որ լավ չեն բանակցել, մեղավորը Ռուսաստանն է, որը Հայաստանին վատ պայմաններ է առաջարկել։

Նախկին բանակցողները միշտ արձագանքել են Նիկոլի ստերին, բայց Կրեմլը սուտ հայտարարությունները բանի տեղ չի դրել, պատասխանել է քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրող-մեկնաբանների շուրթերով։ Հիմա Ռուսաստանն այլեւս կոշտ է արձագանքում, արձագանքում է պաշտոնական մակարդակով։ Ասում է՝ ՍՈւՏ ԵՍ ԽՈՍՈՒՄ, Ա՛ՐԱ։ Սա նշանակում է, որ այլեւս չի հանդուրժելու Նիկոլի ստերը։ Արդեն ամեն սուտ ստանալու է արձագանք, կոպիտ արձագանք։ Հետաքրքրական է նաեւ, որ Նիկոլն իր հոդվածը գրել է հունվարի 4-ին, իսկ դեսպանը պատասխանում է այսօր, Մոսկայում եռակողմ հանդիպումից 2 օր անց»։

 



loading...