Հայաստանում իշխանությունն այնքան ոչ կոմպետենտ է, որ չի կարող բարձրացնել եռակողմ հայտարարության 8-րդ կետի խախտման հարցը


Հայաստանում իշխանությունն այնքան ոչ կոմպետենտ է, որ չի կարող բարձրացնել եռակողմ հայտարարության 8-րդ կետի խախտման հարցը
Հունվար 13 20:35 2021

Հայաստանում իշխանությունն այնքան ոչ կոմպետենտ է, որ չի կարող բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների փոխանակման մասով 8-րդ կետի խախտման հարցը:

Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմն իրականացրել է իր առջեւ դրված բոլոր պարտավորությունները, այն դեպքում, երբ Ադրբեջանը չի իրականացնում իր պարտավորությունները ռազմագերիների վերադարձի մասով:

«Այո, ռազմագերիների հարցի առնչությամբ ԿԽՄԿ-ի գործունեությունը ենթակա չէ հրապարակման, սակայն ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը, երբ խոսում ենք այն մասին, որ եռակողմ համաձայնագրի 8-րդ կետը չի պահպանվում եւ խախտվում է Բաքվի կողմից»,-ասաց Մարուքյանը: