Պետք է կազմակերպենք բարեկեցիկ կյանք ապրողների համար․ Արտակ Թովմասյան


Պետք է կազմակերպենք բարեկեցիկ կյանք ապրողների համար․ Արտակ Թովմասյան
Հունվար 13 16:16 2021



«Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ այսօր՝ հունվարի 13-ին մոմավառություն տեղի ունեցավ՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետեւանքով զոհված մեր հերոսների։

Մոմավառությունը նախաձեռնել էր «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։

 «Ամեն մի հայ՝ հարգելով ունեցած կորուստները, պետք է իր հարգանքի տուրքը մատուցի։ Սա մեր հարգանքի տուրքն էր, որը կարող էինք անել։  Սերունդներին պետք է ճիշտ դաստիարակենք ու կարողանանք բացատրել, թե ինչ է հարգանքը, կազմակերպենք նորմալ, բարեկեցիկ կյանք ապրողների համար։ Դա հնարավորություն կտա հիշել նահատակներին՝ միայն լավով, միայն ճիշտ ճանապարհ կառուցելով»,- լրագրողների հետ զրույցում նշեց հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։ 

 

Եռաբլուրում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն եւ հնչեցին շարականներ։