Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է Ռուսաստան վերադառնալու մասին: Նրա խոսքով՝ ինքն ավարտել է վերականգնողական կուրսը և հունվարի 17-ին արդեն Մոսկվայում կլինի։
«Վերադառնալու կամ չվերադանալու խնդիր երբեք չի եղել։ Միանգամայն պարզ պատճառով՝ ես ինքս չեմ լքել Ռուսաստանը։ Ես Գերմանիայում վերակենդանացման բաժանմունքում եմ հայտնվել միայն այն պատճառով, որ ինձ փորձում էին սպանել»,- Instagram-ում հրապարակած տեսաուղերձում ասել է Նավալնին։
Նրա խոսքով՝ գրեթե ամբողջությամբ վերակագնել է առողջությունը և բուժումը կարող է շարունակել նաև Ռուսաստանում։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի ծառաները գործում են սովորականի պես՝ իմ դեմ նոր քրեական գործեր բացելով։ Բայց ինձ չի հետաքրքրում՝ ինչ են պատրաստվում անել ինձ հետ։ Ռուսաստանն իմ երկիրն է, Մոսկվան իմ քաղաքն է, և ես կարոտում եմ այն»,-տեսանյութին կից գրել է նա:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր 2020-ի օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց:
Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում: Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Լրահոս
Ոնց որ երեքով ռեստորանում քեֆ անենք, հաշիվը Նիկոլը փակի. Գոգարանցիներ
21
Հունվար,
2021 18:41
Կստեղծվի Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով
21
Հունվար,
2021 18:34
Հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանա ...
Ինչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում
21
Հունվար,
2021 18:27
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին տեղեկություն է հրապարակել այն մասին, թե ինչ է պետք իման ...
ՀՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ
21
Հունվար,
2021 18:14
Հունվարի 20-ին և 21-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարու ...
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն
21
Հունվար,
2021 18:07
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական ...
«Վճարովի կայանատեղերի սակագներն անփոփոխ են». Հակոբ Կարապետյան
21
Հունվար,
2021 18:00
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սոցց ...
Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկել է Մինսկում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողահատկացման գործընթացը
21
Հունվար,
2021 17:55
Հունվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս ...
Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ
21
Հունվար,
2021 17:44
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանո ...
«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները
21
Հունվար,
2021 17:34
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Գա ...