Ադրբեջանցիները Սևանա լճի տեսարանով ևս մեկ տեսանյութ են հրապարակել


Ադրբեջանցիները Սևանա լճի տեսարանով ևս մեկ տեսանյութ են հրապարակել
Դեկտեմբեր 25 18:20 2020

Երեկ հայկական մեդիադաշտում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ Ադրբեջանին հանձնված դիրքերից երևում է Սևանա լիճը։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերքել էր այդ տեսանյութի իսկությունը՝ նշելով, որ դա Քարվաճառի Մեծ Ալ լիճն է, որն էլ Սևանա լճի ջրային ավազանի մաս է։

Այսօր արդեն ևս մեկ ադրբեջանական տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ ադրբեջանական դիրքերից պարզ երևում է Սևանա լիճը։