Հրդեհ՝ Երեւանի Գ․ Նժդեհ փողոցի խանութներից մեկում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ


Հրդեհ՝ Երեւանի Գ․ Նժդեհ փողոցի խանութներից մեկում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
Նոյեմբեր 24 00:41 2020

Նոյեմբերի 23-ին, ժամը 23։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցում գտնող «Էրմիէլ» խանութում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։