«Ինչո՞ւ 1915 թ․ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության․ պատճառը մեկն էր․․․»․ կամավորական


«Ինչո՞ւ 1915 թ․ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության․ պատճառը մեկն էր․․․»․ կամավորական
Հոկտեմբեր 29 23:56 2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին ներկա էր նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Միքայելյանը, ով արդեն մեկ ամիս է կամավոր մեկնել է ռազմաճակատ՝ մասնակցելու մարտական գործողություններին։

«Մասնկացել եմ հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ Ճիշտ է, պատերազմը շատ դաժան է, բայց հայոց բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։ Ես զինվորագրվել եմ, որովհետև լինելով պատմաբան, գիտակցում եմ, թե ինչ է տեղի ունենում, ինչ ողբերգական ավարտ է ունեում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ»,- ասաց նա։

«Ես ունեմ մեկ հարց՝ ինչո՞ւ 1915 թվականին ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Պատճառը մեկն էր՝ մենք չունեինք պետություն, չունեինք բանակ»,- իր հարցին պատասխանեց կամավորական Միքայել Միքայելյանը։