Ալիեւը հայտարարել է, որ Անդրադրիատիկ խողովակաշարի բացումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին


Ալիեւը հայտարարել է, որ Անդրադրիատիկ խողովակաշարի բացումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին
Հոկտեմբեր 22 18:12 2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում ասել է, որ Անդրադրիատիկ խողովակաշարի (TAP) բացումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին:

«Այդ հարցով ամեն ինչ ընթանում է ըստ գրաֆիկի: Խողովակաշարի պաշտոնական բացումը հնարավոր է առաջիկա շաբաթներին, այլ ոչ թե ամիսներին: Ամեն ինչ պատրաստ է: Բաքվից դեպի Եվրոպա պատմական խողովակաշարի աշխատանքներ արդեն ավարտվել են»,-ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

878 կմ երկարությամբ եւ 4,5 մլրդ եվրո արժողությամբ խողովակաշարի շինարարությունը սկսվել է 2016 թվականի մայիսին: TAP խողովակաշարի նախնական հզորությունը կկազմի տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազ կրկնապատկման հնարավորությամբ: TAP բաժնետերերն են՝ բրիտանական BP ընկերությունը (20% մասնաբաժին), ադրբեջանական SOCAR-ը (20%), իտալական Snam-ը (20%), բելգիական Fluxys-ը (19 %), իսպանական Enagás-ը (16%) եւ շվեյցարական Axpo-ն (5%):

 

«Հարավային գազային միջանցքը»  հարավկովկասյան Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունն է եւ ենթադրում է Թուրքիայում TANAP գազատարի շինարարությունը եւ դրա շարունակության շինարարությունը  մինչեւ Եվրոպա՝ TAP գազամուղով: 



loading...