Գիտնականները կանխատեսում են Երկրի վրա ուժեղագույն մագնիսական փոթորիկներ


Գիտնականները կանխատեսում են Երկրի վրա ուժեղագույն մագնիսական փոթորիկներ
Հոկտեմբեր 22 16:05 2020

Գիտնականները կանխատեսում են երկրի վրա ուժեղագույն մագնիսական փոթորիկներ: Հոկտեմբերի 20-29-ը սպասվում են գեոմագնիսական դաշտի պարբերական խանգարումներ: Ակնկալվում է, որ գագաթնակետը կլինի հոկտեմբերի 25-ին:

Փորձագետները նշում են, որ հոկտեմբերի 20-24-ը և հոկտեմբերի 27-29-ն ընկած ժամանակահատվածում մագնիսական դաշտի խանգարումը թույլ կլինի։

Նշվում է, որ թույլ փոթորիկը կարող է առաջացնել էլեկտրական համակարգերի աշխատանքի փոքր խափանումներ, ինչպես նաև ազդել թռչունների և կենդանիների միգրացիոն ուղիների վրա: Ավելի ուժեղ փոթորիկները խաթարում են կարճալիք կապի և նավիգացիոն համակարգերի աշխատանքը, ինչպես նաև արդյունաբերական ցանցերում լարման անջատումներ:

Բացի այդ, զգայուն մարդիկ ենթակա են մագնիսական փոթորիկների ազդեցությանը, կարող են զգալ անհանգստություն, հոգնածություն, գլխացավեր և հիվանդությունների սրացում:

Մասնագետները մագնիսական փոթորկի ժամանակ խորհուրդ են տալիս չծանրաբեռնվել, բավարար քնել, հրաժարվել ալկոհոլից, կոֆեին պարունակող ըմպելիքներից, ճարպոտ և ծանր սննդից: Ցանկալի է նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, հետաձգել երկար ճանապարհորդությունները, փորձել ավելի հաճախ օդափոխել սենյակը, խմել բուսական թեյեր:

Ցանկալի է ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում, բացառել սթրեսային իրավիճակները և փորձել ամեն ինչում դրականը տեսնել: