Առաջարկում եմ Փաշինյանին՝ Ալիևին հրավիրի կամ Ծովագյուղ, կամ Նորատուս. կամավորական Արման Վարդանյան


Առաջարկում եմ Փաշինյանին՝ Ալիևին հրավիրի կամ Ծովագյուղ, կամ Նորատուս. կամավորական Արման Վարդանյան
Հոկտեմբեր 19 21:17 2020

Կամավորական Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ինքը պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում:

Վարդանյանը, մասնավորապես, գրել է.

«Առաջարկում եմ Փաշինյանին՝ Ալիևին հրավիրի կամ Ծովագյուղ, կամ Նորատուս»:

Հիշեցնենք, որ Ալիևը  ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է բանակցությունների:

«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի գտնենք կարգավորման ուղիներ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նշենք, որ Ծովագյուղի և Նորատուսի բնակիչները հայտնի են իրենց տաքարյունությամբ: Դրա մասին հատկապես շատ խոսվեց, երբ այդ համայնքների բնակիչները ծեծի ենթարկեցին ոստիկանության աշխատակիցներին:

 
 




loading...