Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել Արցախի մասին


Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել Արցախի մասին
Հոկտեմբեր 18 00:51 2020

Ռուսաստանաբնակ ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը, որի՝ Սպիտակի երկրաշարժի մասին նկարահանած «Երկրաշարժ» կինոնկարը և՛ Հայաստանում, և՛ արտերկրում մեծ ուշադրության արժանացավ, մտադիր է ֆիլմ նկարահանել Արցախի մասին:

Ռեժիսորն այդ մասին գրել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջի «Սթորիս» բաժնում:

 

Նա հրապարակել է զինվորական հագուստով երեխաների լուսանկար, որոնց ձեռքում Արցախի և Հայաստանի դրոշներն են ու գրել է. «Անպայման ֆիլմ կնկարահանեմ այդ մասին: Ահաբեկչական գործողությունները պետք է վավերագրվեն կինեմատոգրաֆում, որպեսզի նրանք չկարողանան մաքրել իրենց վրայից այդ բիծը»,-շեշտել է Անդրեասյանը:

Իր հետևորդներից մեկի առաջարկով Սարիկ Անդրեասյանը «Ցտեսություն, Ամերիկա» ֆիլմի ներդրողներին կխնդրի կինոնկարի հասույթն ուղղել Արցախին:



loading...